Սպառնացել են սպանել Ալլա Լեւոնյանին. վերջինս դիմել է ոստիկանություն
ՀասարակությունԵրգչուհի Ալլա Լևոնյանը օգոստոսի 14-ին ոստիկանության ծառայություն հաղորդում է տվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը պարբերաբար իրեն ուղարկել է սպանության սպառնալիքներ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armday.am-ին փոխանցեցին, որ նշված հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները: