Փարիզի մերձակայքում սրճարան մխրճված ավտոմեքենայի վարորդը հայտնել է, որ իր մոտ զենք է եղել
ՄիջազգայինԱվտոմեքենայի վարորդը, որը մխճվել է Փարիզի մերձակայքում գտնվող սրճարան, հայտարարել է, որ իր մոտ զենք է եղել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Monde պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ «վարորդը հայտարարել է, որ իր ավտոմեքենայում Կալաշնիկովի հրացան է եղել»։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած սակրավորները չեն հայտնաբերել ոչ պայթուցիկ նյութի, որ զենքի հետքեր։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մո քաղաքի դատախազությունը տվյալ միջադպեի հետ կապված չի քննարկում ահաբեկչության տարբերակը։ Դատախազությունում հայտնել են, որ միջադեպը «ծրագրված գործողություն էր», սակայն «ահաբեկչության հետ կապ չունի»։
Կիրակի՝ միջադեպի նախօրեին տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել եւ հավանական է, նման կերպ է որոշել կրկնել փորձը։