Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի մասնակցիների վրա ճնշում գործադրելու փորձ է արվում. փաստաբան
ՀասարակությունԺիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր»-ի գործով նիստերի ընթացքում անձնական տվյալներ են հավաքում։ Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հելսինկյան ասոցացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ դա օրենքով արգելված է։ «Բոլորին դա հայտնի է։ Հավաքում են մարդկանց անձնական տվյալները, պարզում են՝ ո՞վ եւ ինչու է մասնակցում դատական նիստերին։ Նպատակը մեկն է՝ ճնշում գործադրելու փորձ նրանց վրա, ովքեր աջակցում են Ժիրայր Սեֆիլյանին»,-նշեց Նինա Կարապետյանցը։