Մինսկը կրկին հարցեր ունի ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ԱԱԳ-ի պայմանագրի վերաբերյալ. Շուվալով
ՄիջազգայինԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագիր կնքելու բանակցություններն այս տարի ձեռքբերում կդառնան, իսկ մինչ այդ բելառուսական կողմը, գյուղատնտեսական դոսյեի հետ կապված, որոշ հարցեր ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Որոշ բարդություններ կան, քանի որ գյուղատնտեսսկան դոսյեն մենք կարծում էինք, թե ամբողջովին մշակված է, սակայն բելառուսցի գործընկերները մեզ խնդրում են վերադառնալ որոշ հարցերի»,-ասել է Շուվալովը։
«Ընդհանուր առմամբ, եթե Եվրասիական տնտեսական միությունն այս տարի Իրանի հետ ավարտի ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, լուրջ ձեռքբերում կլինի»,-նկատել է նա։
Փոխվարչապետը ուշադրություն հրավիրեց փաստին, որ Իրանը նման համաձայնագիր այլ երկրների հետ չունի։