Վայոց Ձորի հրդեհը չորրորդ օրն է՝ չի հաջողվում հանգցնել. հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
ՀասարակությունՎայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքում գտնվող անտառում բռնկված հրդեհն արդեն չորրորդ օրն է՝ փրկարարներին չի հաջողվում հանգցնել: ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար:
Նշենք, որ Վայոց ձորի Արտավան համայնքի մոտ օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 7-ին խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Աշխատանքներին ներգրավված է 9 մարտական հաշվարկ եւ շուրջ 500 մարդ: