Թուրքիայի միակ հայկական գյուղում նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը եւ Մուսա լեռան հերոսամարտի օրը (Ֆոտո)
ՄիջազգայինՆերկայում Թուրքիայի տարածքում գտնվող Մուսա լեռան Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում օգոստոսի 13-ին նշել են Աստվածամոր Վերափոխման տոնն ու Խաղողօրհնեքը։
Ինչպես Վագըֆից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Մուսա լեռան հերոսամարտին նվիրված Վագըֆ գյուղում մեծ կաթսաներով օգոստոսի 12-ի երեկոյան սկսել են եփել են ավանդական հարիսան։ Միեւնույն ժամանակ մինչեւ կեսգիշեր ներկա եւ նախկին մուսալեռցիներն ու աշխարհի տարբեր վայրերից ժամանած հայերը երգել ու պարել են հայկական երաժշտության ներքո։
Իսկ արդեն օգոստոսի 13-ի առավոտ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արք․ Գարեգին Բեքչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Աստվածամոր Վերափոխման տոնին նվիրված պատարագ եւ Խաղողօրհնեք։ Ավելի ուշ, արք Բեքչյանի օրհնությունից հետո հավաքվածներին հարիսա են բաժանել։