Փարիզի մերձակայքում կողոպտել են Ֆրանսիայում Վրաստանի դեսպանին
ՄիջազգայինՖրանսիայում Վրաստանի դեսպան Եկատերինա Սիրաձե-Դելոնեին կողոպտել են Փարիզի մերձակայքում։ Այս մասին տեղեկություն են տարածել ֆրանսիական լրատվամիջոցները։ Սիրաձեն ինքը Facebook-ի իր էջում հաստատել է հաղորդագրությունը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, ցերեկը, Սեն Դենի քաղաքում։ Դիվանագետը ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ երկուսը մոտեցել են Սիրաձեի ավտոմեքենային, կոտրել են պատուհանն ու խլել նրա պայուսակը։ Սիրաձեն չի տուժել։
Հանցագործներին հաջորդ օրը ձերբակալել են։