Մեղվափեթակներով բեռնված մեքենան կախվել է ձորափին. Կա ձորն ընկնելու վտանգ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 08:30-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղից վերեւ ավտոմեքենան կախվել է ձորափին, կա ձորը ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բ.) ավտոմեքենան՝ բեռնված մեղվափեթակներով, Արին գյուղի պոմպակայան կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից եւ կախվել ձորափին:
Ավտոմեքենան ձորափից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: