Ռուս զինծառայողը Սեւանում ջրահեղձ է եղել ծառայակիցների աչքի առջեւ
ՀասարակությունՍեւանա լճում օգոստոսի 13-ին ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի զինծառայող է խեղդվել: NEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը նշեց, որ փրկարարաները օգոստոսի 13-ին, ժամը 18:00-ին Սեւանա լճից ափ են դուրս բերել ռուս զինծառայողի դին:
shamshyan.com-ի փոխանցմամբ, լճում խեղդված զինծառայողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովն է: Նա երեկ Սեւան է գնացել իր 2 ծառայակից ընկերների հետ եւ ջրահեղձ է եղել ծառայակիցների աչքի առջեւ: