Ճապոնիան ՀՀՊ համալիրներ է տեղակայել հյուսիսկորեական սպառնալիքի պատճառով
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով Ճապոնիան մարտունակության վիճակ է բերել երկրի ՀՀՊ համակարգերը, հայտնում է ՌԲԿ-ն;
Երկրի արեւմուտքում տեղադրվել են հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Ըստ հյուսիսկորեական իշխանությունների հայտարարության՝ ամերիկյան Գուամ կղզու ուղղությամբ հարվածի դեպքում բալիստիկ հրթիռների հետագիծն անցնելու է ճապոնական Սիմանե, Խիրոսիմա ու Կոտի պրեֆեկտուրաների վրայով։ Հյուսիսկորեական հրթիռները մտադիր են որսալ ամերիկյան արտադրության Patriot PAC-3 ՀՀՊ համակարգերի օգնությամբ։
ՀՀՊ համալիրները սկսել են հյուսիսկորեացի զինվորականների գործողությունների շուրջօրյա մշտադիտարկում։ Բացի դրանից՝ Ճապոնական ծով է ուղարկվել հածանավ, որը սարքավորված է ամերիկյան արտադրության «Իջիս» նավային համակարգով, որն ունակ է ֆիքսել բալիստիկ հրթիռների արձակումները։