Պեկինի օդանավակայանում մոտ 270 չվերթ է չեղարկվել ուժեղ ամպրոպի պատճառով
ՄիջազգայինՊեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանը շաբաթ առավոտյան չեղարկել է 268 չվերթ ՝ուժեղ ամպրոպի կապակցությամբ, շատ չվերթներ էլ հետաձգվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսությունը։
Ծրագրված 598 չվերթներից միայն 248-ն են իրականացվել։ Հիմնականում չեղարկվել են ներքին չվերթները։