Թրամփը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Մադուրոյի հետ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ հայտնելով, որ չի զրուցելու նրա հետ, քանի դեռ երկրում չի վերականգնվել ժողովրդավարությունը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին ։
«Այսօր Նիկոլաս ՄԱդուրոն խնդրել է հեռախոսզրույց նախագահ Թրամփի հետ․․․ Թրամփն ուրախությամբ կզրուցի Վենեսուելայի առաջնորդի հետ, հենց այդ երկրում վերականգնվի ժողովրդավարությունը»,- ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սպիտակ տանն այս մերժումը բացատրել են նրանով, որ Թրամփը իր պաշտոնակալության պահից սկսած՝ պահանջում է արդար ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ժողովրդի հանդեպ ճնշումների դադարեցում, սակայն այդ բոլոր կոչերը Վենեսուելան անպատասխան է թողել։
«Դրա փոխարեն Մադուրոն ընտրել է բռնապետի ուղին», - ասվում է հաղորդագրության մեջ։