Ամերիկացին գնդակը բասկետբոլի զամբյուղն է գցել ուղղաթիռից
TVԱմերիկյան բասկետբոլային Harlem Globetrotters թիմի անդամներից մեկը գնդակը բասկետբոլի զամբյուղն է գցել ուղղաթիռից գնդակի նետումով։ Տեսանյութը հրապարակվել է թիմի YouTube-ի ալիքում։
Վայլվուդ քաղաքի լողափից ոչ հեռու (Նյու Ջերսի) ուղղաթիռը բարձրացել 64 մետր, որտեղից էլ կատարվել է հաջող փորձը։
Նշենք, որ թիմն իր ելույթներում համադրում է սպորտի, թատերական շոուի և կատակերգության տարրեր։