Ինդոնեզիայում չինական աստվածության արձանը սավանով ծածկել են՝ մահմեդականներին հանգստացնելու համար
ՄիջազգայինԻնդոնեզիայում չինական աստվածության հսկայական արձանը ճերմակ սավանով ծածկել են՝ զայրացած հասարակությանը հանգստացնելու համար:
30 մետրանոց չինական հնագույն աստծո արձանը, որը պատկերում է երրորդ դարի զորահրամանատար Գուան Յույին, տեղադրված է Թուբան քաղաքում: Այն տարաձայնությունների առիթ է դարձել. տեղի մահմեդականները պահանջել են ապամոնտաժել այն, քանի որ այն «չի արտացոլում ազգային արժեքներն ու պաշտոնական կրոնը»:
Արձանը, որը համարվում է ամենաբարձրը Հարավ-Արեւելյան Ասիայում, 200 հազար դոլար է գնահատվում: Տեղի իշխանությունները որոշել են այն սպիտակ սավանով ծածկել, մինչեւ կրքերը փոքր-ինչ հանդարտվեն: