Վրաստանում զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա հսկայական քար է ընկել
ՄիջազգայինՎրաստանի Դուշեթի բարձրալեռնային շրջանում հսկայական քարն ընկել է զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհահատվածի 56-րդ կիլոմետրում։ Toyota մակնիշի ավտոմեքենայում չորս զբոսաշրջիկ է եղել։ Նախնական տվյալներով՝ բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ոչ ոք չի տուժել:
«Սա հենց այն վայրն է, որտեղ ձմռանը 800 հազար խորանարդ մետրանոց զանգվածը պոկվեց եւ ընկնելով՝ փակեց Ալազանի գետի հոսանքը՝ շուրջ 8 մետր խորությամբ արհեստական լիճ ստեղծելով»,- ասել է Դուշեթիի Ահմետի համայնքի ղեկավարի ներկայացուցիչ Լադո Կախոիձեն։