Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան այս գրառումն ուզում ես անվերջ կարդալ…
ՀասարակությունՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հուսադրել է Հայաստանի շոգից տառապող բնակիչներին`ֆեյսբուքյան իր էջում գրելով ջերմաստիճանի որոշակի հնարավոր նվազման մասին։ «Սև ծովի վրա սառը հոսանքներ են հայտնվել, մնում է համոզենք որ գան Հայաստան»,–գրել է նա։ Միաժամանակ, հայպետհիդրոմետի կանխատեսումները շարունակում են վկայել կայուն բարձր ջերմաստիճանի մասին։ Ըստ այդմ` օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:-0-