Կարապետյանի հանձնարականը Սահակյանին եւ Սարգսյանին
ՔաղաքականությունՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են պետական գույքի վարձակալության կարգի խախտումներ:
«Գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել, կամ ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության», - ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Կարապետյանը: Նա հայտարարեց, որ պետք է փոխել 2001 թվականին ընդունված պետական գույքի վարձակալության կարգը:
Արդյունքում՝ վարչապետը պետական գույքի կառավարման վարչության պետին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել պետական գույքի վարձակալության կարգի փոփոխման վերաբերյալ առաջարկություններ: