Անհայտ անձիք Չիկագոյում հրաձգություն են իրականացրել. կա զոհ, վիրավորներ
ՄիջազգայինՉիկագոյում (Իլինոյս նահանգ) հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ։ Այս մասին հայտնում է Chicago Tribune-ը։ Նշվում է, որ անհայտ անձանց խումբը մոտեցել է փողոցում մարդկանց բազմությանն ու սկսել կրակ արձակել։ Տուժածների հարազատների խոսքով՝ նրանք փողոցում խորոված էին պատրաստում։ Հրաձգության հետևանքով զոհվել է 28-ամյա տղամարդ։ Չարագործներին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից։ Իրավապահները հետախուզում են հայտարարել նրանց դեմ։