Նոր Նորքի դպրոցի ուղղությամբ կրակած տղամարդուն 3 ամիս անց հայտնաբերել են
TV
Ոստիկանությունը հայտնաբերել է մայիսի 4-ին սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող տղամարդուն:
Ըստ ոստիկանության՝ Մանուկ Սարգսյանն այն անձն է, որը նախնական տվյալներով, 2016թ. դեկտեմբերին կրակել էր Նոր Նորքում գտնվող դպրոցներից մեկի ուղղությամբ եւ վնասել ապակիներ: Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել:
Մանուկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի հատկանիշներով: