Ֆրանսիայի ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել զինվորականների վրա վրաերթի կասկածանքով
ՄիջազգայինՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել Է մի տղամարդու, որին կասկածում են Փարիզի արվարձանում զինծառայողների վրաերթի ենթարկելու մեջ: Այդ մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը: Նշվում Է, որ ավտոճանապարհին ձերբակալված տղամարդը վիրավոր Է: Ոստիկանությունը պարզում Է բերման ենթարկվածի ինքնությունը եւ ստուգում նրա մեղսակցությունը հանցագործությանը: Օգոստոսի 9-ի առավոտյան Փարիզի Լեւալուա-Պերե արվարձանում անհայտ չարագործը, գտնվելով սեւ գույնի BMV-ի ղեկին, վրաերթի Է ենթարկել մի խումբ զինծառայողների: Հարձակումը տեղի Է ունեցել տեղի քաղաքապետարանից 200 մետր եւ Ներքին անվտանգության գլխավոր վարչության կենտրոնակայանից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա, վարչություն, որի գլխավոր խնդիրներից մեկը ահաբեկչության դեմ պայքարն Է: