Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասին


Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր եւ ինդուստրիալ գյուղատնտեսություն

Քաղաքականություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտետսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով:

Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: «Մեր մարզային այցելությունների եւ անցկացված հետազոտությունների հիման վրա կարեւորել ենք հետեւյալ ուղղությունները՝  հողային եւ կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան, աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը, ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը գյուղատնտետսության մեջ, կիրառական խորհրդատվական համակարգի ձեւավորումը, որի միջոցով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե որ տարածքում ինչ պետք է արտադրվի, եւ այդ համակարգի միջոցով օժանդակելու ենք նաեւ համապատասխան մասնագետների վերապատրաստմանը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով խորհրդատվական ծառայությունների մատուցումը գյուղատնտեսության բնագավառում:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենի արդյունքում մենք կունենանք շահութաբեր եւ կայուն զարգացող գյուղատնտեսություն, որն իր հերթին, կբերի պարենային անվտանգության բարձրացմանը, ներկրվող մի շարք գյուղմթերքների տեղական արտադրությամբ փոխարինելուն, հանրապետությունից ապրանքների քանակի եւ տեսականու արտահանման աճի, որը հանգեցնելու է հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը:

«Ինչպե՞ս պետք է դրան հասնենք:

- Նախադրյալներ ենք ստեղծելու ինտենսիվ նոր այգիներ հիմնելու համար, որը կբերի երաշխավորված արտադրանքի ստանալուն, ինչպես նաեւ փոքր, միջին եւ խոշոր ֆերմերային տնտեսությունների կայացմանը: Պետության կողմից այստեղ կլինի վարկի սուբսիդավորում եւ շահառուներին կտրամադրվեն տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր մինչեւ 7 տարի մարման ժամկետով,

- անցում ենք կատարելու կաթիլային նոր համակարգերի, որոնց ներդրման համար մշակվել է պետական աջակցության ծրագիր, համաձայն որի՝ հողօգտագործողներին կտրամադրվեն վարկեր՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով եւ 3 տարի մարման ժամկետով,

- լիզինգի պետական աջակցության ծրագրով ապահովելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն: Այստեղ հնարավորություն ենք ընձեռում օգտվել ծրագրից 20 տոկոս կանխավճար կատարելով, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույքով եւ 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից,

- ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ այս ոլորտում գործունեություն ծավալողների՝  պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողների համար սահմանել ենք գազի արտոնյալ սակագին, 

- մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով արդեն իսկ մեկնարկել ենք մատչելի պայմաններով` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը,

- սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները գյուղացիական տնտեսությունների համար դարձնելու ենք առավել մատչելի, իսկ սուբսիդավորման գումարներն ավելացնելու ենք՝ հնարավորություն ընձեռելով նրանց ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմն էլ սահմանելով 3-ից 10 մլն դրամ` նախկին մինչեւ 3 մլն-ի փոխարեն,

- գյուղատնտեսությունն ապահովագրելու ենք բնական աղետներից, ինչի համար մոտ ամիսներին Արմավիրի մարզում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որն աստիճանաբար ընդգրկելու է հանրապետության ողջ տարածքը, 

- անասնապահության բնագավառում ավելացնելու ենք բարձր կաթնատվության եւ մսատվության տոհմային սորտերի գլխաքանակը, ապահովելու ենք նրանց բուժման խնդիրների լուծումը, ինչպես նաեւ սպանդանոցների միջոցով մորթի կազմակերպումը,

- նախատեսում ենք տարբեր մարզերում ստեղծել սառնարանային տնտեսություններ՝ ավելցուկ թարմ բերքը սառնարանում պահպանելու համար,

- անցնելու ենք բարձրարժեք բույսերի մշակության,

- ընդլայնելու ենք օրգանական գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ սատարելով տեղական պարարտանյութերի ու անասնակերերի տեղական օրգանական արտադրանքի ծավալների ավելացմանը,

- ապահովելու ենք գործող խորհրդատվական համակարգի արդյունավետությունը եւ հասցեական աշխատելու ենք գյուղացու, ֆերմերի ու առհասարակ ոլորտով հետաքրքրված ներդրողի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ,

- բարելավելու ենք օրենսդրական դաշտը», -  նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված կառավարության ընտրած ուղղությունը եւ գործիքակազմը ճիշտ է: «Այս ամենն իրականացնելով՝ մենք ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծելու, այլեւ ժամանակակից, շահութաբեր, ինդուստրիալ գյուղատնտեսություն կստեղծենք», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետեւ գյուղատնտեսության նախարարության առանձին ոլորտների պատասխանատուները մանրամասն անդրադարձել են սպանդանոցների կարողությունների զարգացման, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի  տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, գյուղատնտեսության հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, կարկտապաշտպան ցանցերի, գյուղատնտեսության ոլորտում կաթիլային համակարգի ներդրման, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության, ինչպես նաեւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

Ներկայացված ծրագրերի վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները ծրագրերի վերաբերյալ ներկայացրել են տարբեր առաջարկություններ, բարձրացրել իրենց հուզող բազմաթիվ հարցեր, որոնց տրվել են համապարփակ պատասխաններ: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, ֆերմերների հետ նման հանդիպումների շարունակական անցկացումը՝ նշելով, որ վերջիններս պետք է լինեն ներկայացված ծրագրերի ակտիվ մասնակիցները:

Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ Բա ոստիկան եմ, ով եմ. լարված իրավիճակ Օձուն-Ալավերդի ճանապարհին Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՆիկոլ Փաշինյանն ուղերձ է հղելՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը Ղողանջում են Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու զանգերը Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է. Պեսկով Տավուշում 7 անձ ձերբակալվել է «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՈւղիղ. Փակվում է Օձուն-Ալավերդի խաչմերուկըՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Մեքենան ընկել էր գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էր․ նոր մանրամասներ Իրավիճակը Ոսկեպարում լարվեցԻ՞նչ կլինի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ․ Մոսկվան արձագանքել է
Ամենադիտված