Թրամփի շտաբը սկսել է «ռուսական միջամտության» վերաբերյալ փաստաթղթերը Սենատին փոխանցել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը, դրա նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը, ինչպես նաեւ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, սկսել են սենատի հանձնաժողովին փոխանցել ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Բլումբերգ» գործակալությունը։
Հանձնաժողովի նախագահ Ջորջ Հարթմանը հայտնել է, որ օգոստոսի 2-ին Թրամփի շտաբը շուրջ 20 հազար էջ փաստաթղթեր է փոխանցել, Մանաֆորթը՝ շուրջ 400 էջ։ Թրամփ կրտսերն օգոստոսի 4-ին 250 էջ փաստաթուղթ է տրամադրել։
ԱՄՆ կոնգրեսում անկախ հետաքննությունն է ընթանում՝ երկրի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետ կապված, որոնցում հաղթեց գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ Նմանատիպ հետաքննություն է վարում նաեւ ՀԴԲ-ն։