ԱՄՆ-ի ռմբակոծիչները դուրս են եկել Գուամից՝ ԿԺԴՀ-ի սպառնալիքներին նախապատրաստվելու համար. Fox News
ՄիջազգայինԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական երկու ռմբակոծիչները Գուամի ռազմաբազայից դուրս են եկել ԿԺԴՀ-ի՝ կղզու շրջանում հրթիռային հարվածներ հասցնելու մտադրությունը հայտնելուց ոչ շատ առաջ, հաղորդում է Fox News-ը։
Նշվում է, որ ինքնաթիռները Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել։
Խաղաղ օվկիանոսի երկնքում առաքելությունը տեւել է շուրջ 10 ժամ։ Ռմբակոծիչների օդաչուները թիրախներ որսալու եւ երկնքում համատեղ աշխատանքի ուղղությամբ վարժանքներ են անցկացրել։