Ֆրանսիական իշխանությունները զինվորականների վրաերթը ծրագրված հարձակում են կոչել
ՄիջազգայինՓարիզի արվարձաններից մեկում զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործողությունը ծրագրված էր, կարծում է Լեւալուա-Պերեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այդ մեքենան կանգնած էր զորանոցի մոտ: Վարորդն ակնհայտորեն սպասում էր զինվորականների դուրս գալուն... Կարծում եմ, որ սա կարելի է ծրագրված հարձակում կոչել»,- BFMTV-ի եթերում ասել է Բալկանին:
Նա նշել է, որ շարունակում են որոնել BMW մակնիշի ավտոմեքենան:
Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով 6 մարդ է տուժել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: