Ֆրանսիայում ութ դեռահաս է տուժել կայծակի հարվածից
ՄիջազգայինՖրանսիայում երկուշաբթի երեկոյան ութ դեռահաս է տուժել կայծակի հարվածից։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով շուրջ 19։00-ին՝ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Վիեն շրջանում, վրանային ճամբարներից մեկում։
Տեղի իշխանությունների նախնական տվայլներով՝ կայծակը հարվածել է վարդակներով էլեկտրական վահանին, որը տեղադրված էր քեմփինգում։ Տարերքի հարվածի հետեւանքով 7 մարդ թեթեւ վիրավորում է ստացել, իսկ 15-ամյա դեռահասի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։ Ներկայում բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։
13-16 տարեկան դպրոցականների խումբը Վիեն է ժամանել Դեկարտ քաղաքից։ Նրանք նախատեսում էին մեկ շաբաթ անցկացնել վրանային ճամբարում։