Brexit-ի բանակցությունների ընթացքից դժգոհ բրիտանացիների թիվն ավելանում է
ՄիջազգայինBrexit-ի բանակցությունների ընթացքից դժգոհ բրիտանացիների թիվն ավելանում է։ Reuters գործակալությունը, վկայակոչելով ORB International-ի հարցման տվյալները, հաղորդում է, որ հարցվածների 61 տոկոսը հավանության չի արժանացնում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների շուրջ վարչապետ Թերեզա Մեյի մոտեցումը։
Հարցումն անցկացվել է օգոստոսի սկզբին։ Հուլիսին նման տեսակետ է ունեցել հարցվածների 51 տոկոսը, հունիսին՝ 46 տոկոսը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է պայմանավորվի ԵՄ-ից դուրս գալու եւ նրա հետ հետագա հարաբերությունների հարցերի շուրջ առաջիկա երկու տարում՝ մինչեւ Եվրամիությունից երկրի վերջնական դուրս գալը՝ 2019 թվականի մարտ։