Մոսկվան հույս ունի, որ Տոկիոն կշարունակի իրագործել պայմանավորվածությունները
ՄիջազգայինՄոսկվան հույս ունի, որ Ճապոնիայի ԱԳ նոր նախարարի նշանակմամբ Տոկիոն կշարունակի իրագործել Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ձեր նախորդի՝ պարոն Կիսիդայի հետ (Ֆումիո - խմբ.) շատ արդյունավետ երկխոսություն եւ աշխատանք ենք ունեցել։ Մենք նրան հաջողություն ենք մաղթում նոր գործունեությունում։ Հույս ունեմ, ձեզ հետ կապահովենք մեր հարաբերությունների հաջորդականությունը՝ Ռուսաստանի նախագահի եւ Ճապոնիայի վարչապետի պայմանավորվածություններին համապատասխան»,- Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։
Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Մանիլայում, ՀԱԱՊԱ-ի շրջանակում։