Ռուսաստանը Ուկրաինայի ճգնաժամի լուծման շուրջ երկխոսություն սկսելու «որոշակի ցանկություն» է դրսեւորում. Թիլերսոն
ՄիջազգայինՌուսաստանը Ուկրաինայի ճգնաժամի լուծման շուրջ երկխոսություն սկսելու «որոշակի ցանկություն» է դրսեւորում ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Մանիլայում, օգոստոսի 7-ին, ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպելուց հետո, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մտադիր է իր գործողությունները համակարգել ճգնաժամում ներգրավված բոլոր կողմերի հետ։ Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն, ներառյալ՝ Ուկրաինան, սակայն լավ գաղափար չի համարել «մեկ հարցի պատճառով ամեն ինչից հրաժարվելը»։
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նախկինի պեսմի շարք կարեւոր թեմաներ պետք է քննարկեն, օրինակ՝ ազգային անվտանգության հարցը։ Թիլերսոնը նշել է, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները տեսնում է պրագմատիկ համատեքստում եւ կարծում է, որ խնդիրները կլուծվեն։ Նրա խոսքով՝ ինքը Լավրովին հասկացրել է, որ ընտրություններին միջամտությունը լուրջ խնդիր է։