Վիետնամում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 23-ի
ՄիջազգայինՎիետնամի հյուսիսում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 23-ի։ 16 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է Associoated Press գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետի դեմ պայքարի կենտրոնական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնի էր 7 զոհի եւ 27 անհետ կորածի մասին։
Տարերքը 228 տուն է ոչնչացրել, 21 մարդ վնասվել է։ Վնասված են ճանապարհները, սպառնալիքի ներքո է հացահատիկային բերքը։
Անհետ կորածների որոնողական աշխատանքներին մասնակցում են 3 հազար զինծառայողներ, ոստիկաններ եւ բնակիչներ։