Պուտինն ու Սի Ցզինպինը սեպտեմբերին կհանդիպեն Չինաստանում․ Լավրով
ՄիջազգայինՌուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը կհանդիպեն սեպտեմբերին, Սյամինում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Նոր շփումներ են սպասվում, այդ թվում՝ Սյամինում, դա արդեն շատ շուտ կլինի՝ մեկ ամսից։ Մենք պատրաստվում ենք մեր առաջնորդների հերթական գագաթնաժողովին եւ հույս ունենք, որ այդ հանդիպմանը նախագահ Պուտինն ու առաջնորդ Սի Ցզինպինը կկարողանան քննարկել երկկողմանի հարաբերությունների գլխավոր հարցերը, միջազգային գործերում փոխգործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԿԺԴՀ-ի թեմային», -ասել է նա՝ ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ընթացքում։