Դուբայում մեկ շաբաթում երկրորդ երկնաքերն է հրկիզվել
ՄիջազգայինԴուբայի Tiger Tower երկնաքերում հրդեհ է բռնկվել։ Միջադեպը մեկ շաբաթում երկրորդն է էմիրության բարձրահարկ շինությունում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Khaleej Times-ը։
Արտակարգ ծառայությունները մի քանի րոպեում հանգցրել են հրդեհը։ Այդ ընթացքում երկնաքերի բնակիչները տարհանվել են, սակայն նրանց արդեն թույլ են տվել բնակարաններ վերադառնալ։
Պարբերականի տվյալներով՝ հրկիզվել է շինության վերջին հարկերից մեկի պատշգամբը։ Հրդեհի պատճառները պարզաբանվում են։