ԻՊ-ի ավելի քան 270 գրոհայիններ Ֆրանսիա են վերադարձել
Միջազգային«Իսլամական պետության» կողմից Սիրիայում եւ Իրաքում մարտերին մասնակցած առնվազն 271 ֆրանսիացիներ հայրենիք են վերադարձել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Le Journal du dimanche պարբերականին տված Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հարցազրույցը։
Նշվում է, որ Ֆրանսիայի շուրջ 700 քաղաքացիներ են մեկնել գրոհայիններից կողմից պատերազմելու համար։ Բոլոր վերադարձածներին ստուգում են դատախազության մարմինները, նրանցից ոմանք կալանքի ներքո են։ Նրանցից 54-ը տվյալ պահին անչափահասներ են։
Նախարարը չի կարողացել պատասխանել հարցին, թե Իրաքում եւ Սիրիայում Ֆրանսիայից քանի՞ ծայրահեղական է ոչնչացվել։