Հնդկաստանի փոխնախագահ է ընտրվել Վենկայա Նայդուն
Ուշադրության կենտրոնումԽորհրդարանի երկու պալատների քվեարկության արդյունքում Հնդկաստանի փոխնախագահ է ընտրվել քաղաքական գործիչ Վենկայա Նայդուն։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով օրենսդիր մարմնի պաշտոնական կայքը։
Քվեարկությունը տեղի է ունեցել շաբաթ, արդյունքները հրապարակվել են կիրակի։ Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանար ձայների 50 տոկոսը եւ գումարած մեկ ձայն՝ 771 ձայնից 386-ը։ Նայդուի օգտին են քվեարկել 516 պատգամավորներ։ Այսպիսով վերջինը հաղթել է ընդդիմության թեկնածուին՝ Մահաթմա Գանդիի թոռանը՝ Գոպալկրիշնան Գանդիին։
Գործող փոխնախագահ Մոհամադ Համիդ Անսարիի լիազորությունները կավարտվեն օգոստոսի 10-ին։
Հնդկական մամուլը նշում է, որ 66-ամյա Վենկայա Նայդուի հաղթանակը իշխող կուսակցությանը թույլ կտա զգալիորեն մեծացնել իր քաղաքական ազդեցությունը Նայդուի հայրենի հարավային շրջանում։