Մեքսիկայում հերթական զանգվածային գերեզմանն են հայտնաբերել
ՄիջազգայինՄեքսիկայի Սակատեկաս նահանգում զանգվածային գերեզման է հայտնաբերվել: AFP-ի հաղորդմամբ՝ գերեզմանում 14 մարմին են գտել՝ 11 տղամարդու եւ 3 կնոջ:
«Որոշ մարմիններ անդամահատված էին, որոշները՝ կապկպված: Կան նաեւ դիակներ, որոնք վերջերս են հողին հանձնվել»,- հաղորդել են տեղի ոստիկանությունում:
Անվտանգության դաշնային եւ պետական ուժերը հանցավոր խմբավորման էին հետապնդում այն շրջանում, որտեղ հայտնաբերել են զանգվածային գերեզմանը: