Աֆղանստանում վրացի զինծառայող է զոհվել
ՄիջազգայինԱֆղանստանի Բահրամ ավիաբազային հարակից պարեկակետի վրա հարձակման հետեւանքով վրացի զինծառայող է զոհվել: Այս մասին հաղորդում է Գրուզիա օնլայնը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Հարձակման ժամանակ Վրաստանի Զինված ուժերի եւս երեք զինծառայող վիրավորվել է: Նրանց մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ բավարար: Բոլորն էլ Բահրամի հոսպիտալում են: