Չինաստանը դեմ է պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի նոր օրենքին
ՄիջազգայինՉինաստանը դեմ է Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ-ի ընդունած օրենքին։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
«Չինական կողմը դեմ է միակողմանի պատժամիջոցներին»,-ընդգծվում է փաստաթղթում։
Պեկինը «կողմ է միջպետական տարաձայնությունները փոխադարձ հարգանքի հիման վրա եւ երկխոսության միջոցով հարթելուն»։