Ավստրալիայում երկու անձի ահաբեկչության մեղադրանք են առաջադրել
ՄիջազգայինԱվստրալիայում երկու տղամարդկանց ահաբեկչության մեղադրանք են առաջադրել։ Նրանք անցյալ ամիս Սիդնեյից չվերթի ժամանակ փորձել են պայթուցիկով ճամպրուկը Etihad Airways-ի օդանավ բարձրացնել:
AP-ն հաղորդում է, որ մեղադրյալներից 49-ամյա Հալեդ Հայաթը Սիդնեյի օդանավակայան է բերել պայթուցիկով ճամպրուկը եւ եղբորը խնդրել այն իր հետ վերցնել՝ ոչինչ չասելով դրա պարունակության մասին։ Սակայն Հալեդի եղբայրն օդանավ է նստել առանց ճամպրուկի։ Ենթադրվում է, որ կա՛մ ճամպրուկը շատ ծանր էր, կա՛մ Հալեդը վերջին պահին վախեցել է։
Նշվում է, որ պայթուցիկ սարք պատրաստելու համար «բաղադրիչ տարրերը» ուղարկվել են Թուրքիայից։ Երկու տղամարդկանց ուղարկել էր «Իսլամական պետության» հրամանատարը, որը նրանց հրահանգել էր, թե ինչպես պետք է ռումբ պատրաստել։
Բացի Հալեդից՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ 32-ամյա Մահմուդ Հայաթին, եւս մեկ տղամարդ կալանքի տակ է, իսկ Հալեդի եղբորն ազատ են արձակել՝ առանց մեղադրանք առաջադրելու։ Ըստ ոստիկանության՝ նա իսկապես տեղյակ չի եղել ճամպրուկի պարունակության մասին։