Մյանմայի արեւմուտքում 6 բուդդայական է սպանվել
Ուշադրության կենտրոնումՄյանմայի արեւմուտքում 6 բուդդայական է սպանվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, որոնք նշում են Ռաքհայն նահանգում բռնության նոր ալիքի մասին։
Անվտանգության ուժերը Մաունգդաու քաղաքի մերձակայքում հայտնաբերել են երեք տղամարդու եւ երեք կնոջ մարմին՝ դաշույնի հարվածների եւ հրազենային վնասվածքների հետքերով։
Հայտարարությունում ասվում է, որ «ծայրահեղականները» պատասխանատվություն են կրում Քայգի գյուղից 6 բուդդայականի սպանության համար, որոնք էթնիկ փոքրամասնություն են կազմում։ Գյուղի բնակիչները կարծում են, որ զոհերը պատահաբար հայտնվել են մահմեդական գրոհայինների ճամբարում։