«Իրավունք». Վախենում են վենդետայից. Շամիրամում Թելման Քալաշյանի գյուղում ուժեղացված հսկողություն է
Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Շամիրամի սգո սրահում 4 անձի մահվան պատճառ դարձած Թելման Քալաշյանի գյուղում ուժեղացված հսկողություն է: Նրանց տունն ու շրջակայքը հսկում են ոստիկանները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մյասնիկյանի համայնքապետ Տիգրան Բաղդասարյանը։
«Վախենում են վենդետայից, որ հանկարծ չվնասեն Թելմանի հարազատներին: Թեպետ ոչ Թելմանի ընտանիքը, ոչ էլ հարազատները գյուղում չեն, նրանք մինչեւ դեպքը բարձրացել են սարեր անասնապահության համար: Շամիրամ գյուղ գնալիս էլ Թելմանը գյուղից չի գնացել: Թելմանն ապահովված անձնավորություն է, ֆերմեր է: Միշտ էլ այդ գործով է զբաղվել: Ամուսնացած է, ունի երեք աղջիկ, մեկ տղա, բոլորն էլ, կարծեմ, ամուսնացած են: Հավասարակշռված մարդ էր երեւում, ավելին ասել չեմ կարող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօր համարում