Թուրքիայում բնակվում է Հայաստանից 150 հազար միգրանտ. Daily Sabah
Ուշադրության կենտրոնումԹուրքիան դառնում է տարածաշրջանային հանգույց՝ հարևան երկրներից ժամանած աշխատանքային միգրանտների համար։ Այս մասին գրում է թուրքական Daily Sabah պարբերականը։
«Ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայում Թուրքիայում ապօրինաբար բնակվում է մոտ 150 հազար հայ, 100 հազար վրացի, տասնյակ հազարավոր աֆրիկացիներ, զգալ թվով իրանցիներ, ղազախներ, թուրքմեններ և արաբներ»,-նշում է պարբերականը։
Անօրինական միգրանտների հետ երկրում բնակվում են մոտ 3 մլն սիրիացի փախստականներ։
Կապված հարևան երկրներից անօրինական միգրանտների թվի աճի հետ՝ անհրաժեշտ է միգրանտների նկատմամբ ավելի կոշտ միջոցառումներ սահմանել և թուրքական գրին-քարտերը տրամադրել բացառապես բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին՝ նշում է պարբերականը։