Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է , որ «ստիպված կլինի» Սաակաշվիլիին Վրաստան արտահանձնել
ՔաղաքականությունՈւկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի կարծիքով՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինայում հայտնվելուց հետո Վրաստան կարտահանձնվի։ Այս մասին հաղորդում է «Ապոստրոֆ»-ը՝ վկայակոչելով բլոգերների հաղորդած տեղեկությունը, որոնց հետ Լուցենկոն հանդիպել է օգոստոսի 1-ին ։
«Լուցենկոն հայտարարել է, որ ստիպված կլինի Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա ժամանելուց հետո Վրաստան արտահանձնել»,-ասել է հանդիպման մասնակիցներից մեկը։
Սակայն գլխավոր դատախազը հայտարարել է, որ նկատի չունի ավտոմատ արտահանձնումը, քանի որ դրա համար Կիեւը Թբիլիսիից հերթական հարցումը պետք է ստանա։