Թուրքիայում զբոսանավ է խորտակվել
ՄիջազգայինԹուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանից Էգեյան ծով դուրս եկած զբոսանավը դեռեւս անհայտ պատճառներով խորտակվել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ զբոսնավի խորտակման պահը տեսած ականատեսները շտապ ահազանգել են առափնյա անվտանգության ուժերին։ Տեղ հասած փրկարարներին հաջողվել է փրկել նավում գտնված 11 ուղեւորներից 8-ի կյանքը։
Մարմարիսի քաղաքապետը հայտնել է, որ զբոսանավը պատկանել է մի ընտանիքի, իսկ զբոսանավի խորտակման հետեւանքով մահացածները ընտանիքի անդամներ են։