Չինաստանում բեռնատար գնացքի վագոնում պայթյուն է որոտացել
ՄիջազգայինՉինաստանի Չունցին քաղաքի կայարանում բեռնատար գնացքի վագոնում պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետեւանքով 7 մարդ է տուժել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ոստիկանության տվյալներով՝ բեռնատար գնացքը Չունցինի կայարան է ժամանել Հուայհուա քաղաքից (Հունան նահանգ)։ Պայթյունը որոտացել է չորեքշաբթի գիշերը։ Գնացքը տարբեր իրեր է տեղափոխել՝ ավտոպահեստամասեր, դեղորայք, կոսմետիկ միջոցներ, մարտկոցներ, պարարտանյութեր եւ այլն։
Տուժել են կայարանի աշխատակիցները եւ մի քանի ուղեւորներ, որոնք իրենց գնացքին են սպասել։ Պայթյունի պատճառները հայտնի չեն։