«Իրավունք». Արա Աբրահամյանը տնտեսական ծրագիր ունի
Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
«Նախորդ տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումը, որի նպատակն էր կարեւորել Հայաստանը որպես ներդրումային երկիր, զարգացնել կապեր՝ Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների եւ ԵՏՄ անդամ երկրների իշխանության, բիզնեսի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ երկրների ու ինտեգրացիոն ասոցիացիաների միջեւ»:
Նախաձեռնողը ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր:
«Իրավունքը» Արա Աբրահամյանի եղբորից՝ Սերգեյ Աբրահամյանից տեղեկացել է, որ այս տարի հոկտեմբերի 5-7-ը տեղի կունենա ֆորումի 2-րդ համաժողովը: ...Սերգեյ Աբրահամյանից թերթը հետաքրքրվել է՝ Արա Աբրահամյանը տնտեսական ծրագրեր Հայաստանում իրագործելու է, թե ոչ:
«Որքանով տեղյակ եմ, Արա Աբրահամյանը տնտեսական մի ծրագիր ունի: Խոսքը ռուսական ընկերությունների ներդրումների մասին է: Սեպտեմբերին ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Սերգեյ Աբրահամյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։