Կգա այն օրը, երբ Վրաստանը կնշի իր տարածքների վերադարձը. Փենս
ՄիջազգայինԱՄՆ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Դա շարունակվում է 2008 թվականից, երբ ռուսական տանկերը բռնազավթեցին Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Փենսն ասել է, որ ԱՄՆ-ն կպահպանի նույն դիրքորոշումը։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Բացի անվտանգության ոլորտում համագործակցությունից՝ մենք հավատում ենք, որ ավելի ուժեղ ու զարգացած Վրաստանը կհասնի երկրի ամբողջականությանը, ԱՄՆ-ն կշարունակի նոր ուղիներ փնտրել, որի արդյունքում մենք ոչ միայն կուժեղացնենք Վրաստանի պաշտպանունակությունը, այլեւ երկրին տնտեսապես կօգնենք։ Դա թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել, տնտեսապես զարգանալ, եւ ես վստահ եմ՝ կգա այն օրը, երբ երկիրը կնշի իր տարածքների վերադարձը»,- հայտարարել է Փենսը։