Էր Ռիադը Թեհրանին մեղադրել է դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումների հետաքննությունը երկարաձգելու մեջ
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է Թեհրանում թագավորության դեսպանատան եւ Մեշհեդում հյուպատոսարանի վրա հարձակումների հետաքննություննը կանխամտածված կերպով երկարաձգելու մեջ։ Այս մասին հաղորդում է SPA գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳՆ-ում աղբյուրին։
«Իրանը դեռ հրաժարվում է ավարտել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան եւ Մեշհեդում գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակումների հետաքննությունը՝չնայած ավելի քան մեկ ու կես տարի է անցել»,-ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները սաուդյան հանձնաժողովին թույլ չեն տվել երկիր այցելել, որը պետք է զններ դիվանագիտական առաքելություների շինությունները եւ «ավարտին հասցներ միջոցառումները՝ կապված Իրանում թագավորության ներկայացուցչությունների հետ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2016 թվականի հունվարին՝ նշված հարձակումներից հետո։