Պուտին․ ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է լքեն Ռուսաստանը
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը եթե նույնիսկ փոխվի՝ ապա ոչ շուտով։
«Մենք բավականին երկար սպասել ենք, որ գուցե ինչ-որ բան կբարելավվի, հույսեր էինք տածում, որ իրավիճակը կփոխվի։ Բայց ըստ ամենայնի եթե այն փոխվի, ապա ոչ շուտով։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք նույնպես ոչինչ չենք թողնի առանց պատասխանի»,- ասել է նա հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովեւին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը նկատել է, որ միաժամանակ ինքը չի դեռ չի խոսում «զանազան ներքաղաքական բնույթի պատճառների մասին բուն ԱՄՆ-ում»։
Պուտինը նաեւ վստահեցրել է, որ Ռուսաստանը պատասխան միջոցառումների մեծ հավաքածու ունի։ Այն հարցին, թե ինչու է այդ միջոցառումներից մեկը՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության կրճատումը, հիմա ընդունվելու, Պուտինը պատասխանել է «Քանի որ ամերիկյան կողմը նորից ձեռնարկել է ոչնչով չսադրված, բայց շատ կարեւոր քայլ՝ ռուս- ամերիկյան հարաբերությունների վատացման ուղղությամբ, ապօրինի սահմանափակումներով, աշխարհի մյուս երկրների վրա ազդելու փորձով, այդ թվում իրենց դաշնակիցների, որոնք շահագրգռված են Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելու ու պահպանելու հարցում»։
Պուտինը հայտնել է, որ երկրից պետք է հեռանան ԱՄՆ 755 դիվանագետներ։ Պետության ղեկավարը համարում է, որ նման քանակությունը «միանգամայն նկատելի» կլինի ամերիկյան կողմի համար։