Երեւանում տատիկի գրկից 2-ամյա երեխան 2-րդ հարկից ընկել է. վիճակը ծանր է, ունի կոտրվածքներ
ՀասարակությունԵրեւանում հուլիսի 27-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից 2-ամյա երեխա է ընկել: NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նշեց, որ երեխայի վիճակը ծանր է: 2-ամյա փոքրիկն ունի բազմաթիվ կոտրվածքներ՝ ազդրի կոտրվածք, ձախ ձեռքի դաստակի կոտրվածք, պոլիտրավմաներ:
Երեխան Երեւանի Ծարավ Աղբյուրի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանի պատշգամբից ընկել է տատիկի գրկից: