Վերջերս ազատության մեջ հայտնված օրենքով գող Պզոն մասնակցել է շքեղ հարսանիքի (լուսանկարներ տեսանյութ)
Ուշադրության կենտրոնումՎերջերս ազատության մեջ հայտնված օրենքով գող Արմեն Ղազարյանը՝ Պզոն մասնակցել է իր ամենամտերիմ ընկերոջ դստեր հարսանիքին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում գործող ամենաշքեղ հարսանյաց սրահում ՝ Taglyan Cultural Complex -ում։
Փեսացուն՝ Հայկը ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի եղբոր որդին է, իսկ ահա հարսնացուն ՝ Մերին հանցավոր աշխարհում հայտնի քերական հեղինակություն Արմեն Ղազարյանի՝ Պզոյի հավատարիմ ընկերոջ ՝ Հարութ Սուլթանյանի դուստրն է։
Armday. am - ի ունեցած տեղեկություններով հարսանիքի արարողությանը մասնակցել են հայ հայտնի աստղերը ՝ Թաթան , Արմենչիկը , Թաթուլը, Սպիտակցի Հայկոն, Նորոն և այլն։
Ի դեպ երգիչ Նորոն հանդես է եկել իր նոր երգով «Իմ աղջիկ» - որի պրեմիերան տեղի է ունեցել հենց այդ օրը։
Երգը գրված է եղել հատուկ Հարութ Սուլթանյանի խնդրանքով և դա եղել է երեկոյի անկանկալներից մեկը։Ըստ մեր տեղեկությունների հարսանիքի ճոխության վրա ծախսվել է մոտ 2 միլիոն դոլար։