Անջելինա Ջոլին դիմային նյարդի կաթված է տարել
LifeՀոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Vanity Fair-ի հետ հարցազրույցում պատմել է դիմային նյարդի կաթված տանելու մասին։
Պարբերականի հաղորդմամբ՝ Ջոլին կաթվածը տարել է 2016 թվականին։ Այն դերասանուհու մոտ առաջացել է արյան բարձր ճնշման ֆոնին։ «Հաճախ ամուսնացած կանայք մոռանում են իրենց մասին այնքան ժամանակ, քանի դեռ դա չի անդրադարձել նրանց սեփական առողջության վրա»,-ասել է Ջոլին։ Դերասանուհուն հաջողվել է հաղթահարել հիվանդությունն ասեղնաբուժության օգնությամբ։
Ջոլիի խոսքով՝ ինքն իր ընտանիքի շահերը դնում է առաջին տեղում, իսկ հիմա հոգ է տանում նաև սեփական կյանքի ու առողջության մասին։